20:41 25 փետրվարի, 2020Օրերս տեղի է ունեցել դերասանուհի Հասմիկ Դանիելյանի հարսանիքը, որին հրավիրված է եղել նաեւ Էվա Խաչատրյանը։

Էվան իր միկրոբլոգում լուսանկար է Հասմիկի հետ, որն արվել է հարսանեկան արարողության ընթացքում։ Հարսնացուն սպիտակ զգեստ է ընտրել, իսկ Էվան սեւ հագուստով է ու արտահայտիչ դիմահարդարմամբ։ Մեկնաբանությունների հատվածում Էվան մի շարք հեշթեգեր է օգտագործել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր ջինսե, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, ճերմակ սվիտեր, նույն երանգի կիսաերկարաճիտներ։ Նա հավաքել էր վարսերը, առօրյա շպար ընտրել։ Գրավիչ հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել։
Լուսանկարները՝ @dantes_photos, @kalashyan_photography