«Ֆիլիպ Փլեյնը տականք է». դիզայներն իր հավաքածուն նվիրել է Կոբի Բրայանտին, բայց ինչ-որ բան այնպես չի ընթացել

14:55   25 փետրվարի, 2020

Philipp Plein-ը Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում ցուցադրել է աշնանային հավաքածուն։ Ապրանքանիշն այն նվիրել է բասկետբոլիստ Կոբի Բրայանտին, որը մահացել է ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Հավաքածուում ներառված են մանուշակագույն հուդիներ՝ ոսկեգույն հատվածով ու 24 թվի տեսքով պրինտով՝ երկրորդ համարը, որի ներքո հանդես էր գալիս բասկետբոլիստը։ սակայն բասկետբոլի երկրպագուները դիզայների համար անսպասելի կերպով համացանցում «հարձակվել են» նրա վրա ու «տականք» անվանել։ Երկրպագուներին հունից հանել է այն, որ դեկորներից մեկը ոսկեգույն ուղղաթիռն է եղել, որը դրված է եղել բեմում։

Փլեյնի խոսքով՝ հուդիների ու շապիկների վաճառքի ողջ հասույթը կուղղվի Mamba եւ Mambacita Sports Foundation բարեգործական կազմակերպությանը, որը բասկետբոլիստի մահվանից հետո հիմնվել է նրա ընտանիքի կողմից։ Սակայն ամեն դեպքում դիզայներին մեղադրել են Կոբիի անունն իր նպատակների համար օգտագործելու մեջ։

«Ֆիլիպ Փլեյնը երկու ոսկե ուղղաթիռ է ցուցադրում իր շոուին, որն անց է կացվում ուղղաթիռի կործանման հետեւանքով Կոբիի մահվանից 27 օր անց։ Բայց մի անհանգստացեք, նա թողարկել է Կոբիի՝  Swarovski քարերով զարդարված բազմաթիվ շապիկներ (եւ «Plein» գրությա՞մբ )», «Ես կասեի, որ զարմացած եմ, բայց Ֆիլիպ Փլեյնը տականք է»,- գրում են մեկնաբանություններում։

 



© NEWS.am STYLE