Պետրոսյանից բաժանվելուց հետո Ելենա Ստեպանենկոն նկատելիորեն երիտասարդացել է ու գեղեցկացել (ֆոտո)

15:59   25 փետրվարի, 2020

Եվգենի Պետրոսյանի նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն, ամուսնալուծությունից հետո շարունակում է գեղեցկանալ։ Նա նկատելիորեն նիհարել է ու փոխել ոճը։ Նրա հետ լուսանկար է հրապարակել գործընկերը՝ Սերգեյ Դրոբոտենկոն։ Լուսանկարում դերասանուհին 66 տարեկանից ավելի երիտասարդ տեսք ունի եւ փայլում է երջանկությունից։

Сергей Дроботенко показал похудевшую Елену Степаненко

«Առհասարակ խոստացվածին երեք տարի են սպասում։ Ես սահմանափակվեցի երկուսով։ Գեղեցիկ կնոջ ու փայլուն դերասանուհու հետ նկարահանմանը։ Մարդ, որի հետ միշտ ջերմ է։ Վերջապես նվիրեցի իմ գիրքը։ Երբեմն փետրվարի 23-ին նվերներ են ստանում նաեւ կանայք»,- լուսանկարը մակագրել է Դրոբոտենկոն։

Երկրպագուները նշել են, որ Պետրոսյանից բաժանումն օգտակար է եղել դերասանուհու համար։ «Ելենան գեղեցկուհի է», «Ակնհայտորեն բաժանումն օգտակար է եղել Ելենայի համար։ Յուրաքանչյուր օր ավելի է գեղեցկանում», «Լավ նայեցի Ելենային։ Ամուսնալուծությունից հետո հնարավոր չէ ճանաչել նրան», «Նիհարել է։ Ամուսնալուծությունից հետո կանայք միշտ երիտասարդանում են»,- նշել են երկրպագուները։

Молодая супруга Петросяна оценила новый образ его бывшей жены

Լուսանկարը գնահատել է նաեւ Պետրոսյանի նոր կինը՝ 30-ամյա Տատյանա Բրուխունովան։ Նա հավանել է Սերգեյի եւ Ելենայի լուսանկարը։



© NEWS.am STYLE