«Պատասխան տալի՞ս ես աղմուկի համար». Լոլիտան արձագանքել է ֆոնոգրամայի օգտագործման վերաբերյալ մեղադրանքներին

16:46   25 փետրվարի, 2020

Լոլիտա Միլյավսկայան Գերմանիայում շրջագայությունների է մեկնել, ուր մինչեւ մարտի 4-ը մի քանի համերգ կունենա։ Միլյավսկայան ելույթներից մեկից տեսանյութ է հրապարակել Instagran-յան էջում։ Երկրպագուների մեծ մասը գնահատել է «բարդույթներ չունեցող կնոջ» գերմանական շոուն։

Картинки по запросу

«Համերգը պարզապես հիասքանչ էր», «Ձեզ տեսա ու լսեցի առաջին անգամ, թեժ է», «Նոր երգերը հիանալի էին»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները։ Սակայն գտնվել են նաեւ օգտատեր, որոնք ցանկացել են քննադատել երգչուհուն։

«Ինչպես միշտ, ֆոնոգրամայով»,- հայտարարել է հետեւորդներից մեկը։ Սակայն Միլյավսկայան չի կարողացել անուշադրության մատնել այդ մեղադրանքը։ «Աղմուկի համար պատասխան տալի՞ս ես»,- հանդուգն պատասխպանել է նա։ Ընդ որում, քննարկումն այդքանով ավարտվել է։

 



© NEWS.am STYLE