«Մամայի հետ ուրիշ է». Տաթեւիկ Ադումյանի հոլովակը

22:41   25 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը օրերս նշել է ծննդյան օրը։ Դերասանուհին այդ օրվանից նոր հոլովակ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Tatevik Adumyan (@adumyantatevik) on

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում Տաթեւիկը պատկերված է մայրիկի հետ։ Նա հանգցնում է տորթի մոմերը, ինչից հետո գրկում է մայրիկին։ «Մի քանի տարի շարունակ ծնունդս նշում էի առանց մայրիկիս։ Վատ չէր, նույնիսկ լավ էր, ուրախ էր, էլի սիրելի եւ հարազատ մարդկանց եւ ընկերների շրջապատում, ովքեր կիսում էին ուրախությունը։ Բայց դե մամայի հետ ՈՒՐԻՇ Ա, հո զոռով չի՞»,- գրել է նա։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Կադրում Տաթեւիկը կրում էր շապիկ-զգեստ, մուգ երանգի գուլպաներ, բարձրակրունկներ։ Նա հավաքել էր մազերը, ընտրել վառ շպար։ Լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Այո, այսօր իմ տարեդարձն է»։



© NEWS.am STYLE