«Անհարգալից ու վտանգավոր». Օսվենցիմի թանգարանը քննադատել է Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Որսորդները» սերիալը

19:11   25 փետրվարի, 2020

«Օսվենցիմ» թանգարանը պատմական փաստերն աղավաղելու համար քննադատել է Amazon ընկերության նոր սերիալը՝ «Որսորդներ», որում նկարահանվել է նաեւ հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն։ Թանգարանը հրապարկում է արել Twitter-ի էջում։

Թանգարանում կարծում են, որ նույնիսկ հորինված սյուժեով պատմանական ֆիլմերում փաստերը չպետք է աղավաղվեն. «Դա անհարգալից է ու վտանգավոր»։

«Օսվենցիմը լի էր սարսափելի ցավով ու տանջանքներով, որոնք փաստագրած են վերապրածների հաղորդումներում։ «Որսորդները» սերիալի համար մարդկային շախմատի կեղծ խաղի գաղափարը ոչ միայն վտանագավոր հիմարություն է ու ծաղրանկար։ Այդ սուտը կհանգեցնի Հոլոքոստի հետագա ժխտումների հայտնվելուն։ Մենք հարգում ենք զոհերի հիշատակը՝ պահպանելով փաստական ճշգրությունը»,- հայտարարել են թանգարանի ներկայացուցիչները։

Մեկնաբանություններում թանգարանի հաշվի անունից հաղորդվում է, որ թանգարանի աշխատակիցները պատրաստ են խորհրդատվական օգնություն ցուցաբերել շոուների ու ֆիլմերի նկարահանմանը, սակայն, ցավոք, փորձագետների օգնությանը չափազանց հազվադեպ են դիմում։

Աղբյուրը՝ Russiaprimavera

Լուսանկարը՝ Christopher Saunders/Amazon Studios, Prime Video



© NEWS.am STYLE