«Այ, թե ինչպիսին է կորոնավիրուսը»․ Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

23:34   25 փետրվարի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նոր կերպարում։ Կադրում դերասանը կրում է կեղծամ, երկար բեղերով է, կրում է տարօրինակ հագուստ, իսկ նրա մարմնի մեջ սուր է մխրճված։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը ռուսերեն լեզվով գրել է․ «Այ, թե ինչպիսին է կորոնավիրուսը»։

Ավելի վաղ հրապարակված կադրին կից Մկրտիչ Արզումանյանը հումորային գրառում էր կատարել։ Սիրված դերասանը գրել էր․ «Անվերջ կարելի է նայել երեք բանի: Ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրն, ու ինչպես է կինը մեքենան կայանում»։



© NEWS.am STYLE