«Летим со мной». Ալեքսանդր Ռեւան հայ կնոջը կանչում է տիեզերքի ծայրը (վիդեո)

11:26   26 փետրվարի, 2020

Արթուր Պիրաժկովը՝ նույն ինքը Ալեքսանդր Ռեւան, նոր տեսահոլովակ է թողարկել, որը նկարահանվել է «Летим со мной» երգի հիման վրա: Տեսահոլովակում նկարահանվել է նրա հայ կինը՝ գեղեցկուհի Անժելիկան։

Նա շատ գայթակղիչ հագուստ է կրում՝ սեւ բիկինի, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը, սլացիկ ոտքերը, ինչպես նաեւ՝ ցանցկեն բլուզ։ Նա կերպարն ընդգծել է հիասքանչ դիմահարդարմամբ՝ մուգ ստվերաներկ, թեթեւ, նյուդ երանգի փայլ շուրթերին։

Նա չի մոռացել նաեւ դետալների մասին։ Անժելիկա Ռեւան որպես աքսեսուար ոսկե աքսեսուարներ է ընտրել՝ ականջօղեր եւ ոճային մատանի։ «Թռչենք, թռչենք ինձ հետ տիեզերքի ծայրը, իմ ափ»,- նա լուսանկարը մակագրել է երգից հենց այս տողով։ Աստղային ամուսինները տեսահոլովակում մարմնավորել են հենց իրենց՝ սիրահարներ նաեւ կյանքում։

Անժելիկայի թեժ լուսանկարները հիացրել են նրա երկրպագուներին։ Շատերը գնահատել են կատակերգու դերասանի, հեռուստահաղորդավարի եւ երաժիշտի վառ արտաքինը։ «Լավ տեսահոլովակ, երգ, երաժշտություն, ձայն։ Այնքան անկեղծ է, մթնոլորտային», «Շքեղ», «Որքան է բերել ձեր ամուսնու բախտը», «Ձեր կերպարը կարելի է համեմատել լոտոսի դյութիչ ծաղկի հետ, դուք այնքան հիասքանիչ եք, գեղեցիկ ու նուրբ», «Ամուսնու բախտը որքան է բերել այսքան գեղեցիկ կին ունենալ, համապատասխան զույգ», «Շքեղ»,- մեկնաբանել են հետեւորդները։



© NEWS.am STYLE