49-ամյա Նաոմի Քեմփբելը նոր ընկեր ունի՝ 28-ամյա ռեփեր Burna Boy-ը

12:27   26 փետրվարի, 2020

Նաոմիին եւ նրա ընկերոջը՝ Դամինի Օգուլուին (բեմական կեղծանունը՝ Burna Boy) նկատել են Brit Awards մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին։ Սուպերմոդելն ու երաժիշտն ամբողջ երեկոյի ընթացքում չեն հեռացել միմյանցից ու շրջապատին հասկացրել են, որ իրենց ավելին է կապում, քան ընկերությունը… Սիրավեպի մասին լուրերը թեժացրել է Լոնդոնում Chiltern Firehouse ռեստորանի բար այցելելը։

«Նաոմին ու Դամինին շատ մտերիմ են միմյանց հետ։ Նրանք նստած էին ռեստորանում, եւ նկատելի էր, որ նրանց միջեւ զգացմունքներ կան»,- ականատեսի խոսքերը մեջբերել է The Sun-ը։

Ընդ որում, Քեմփբելը, ռեփերի մասին չեզոք է արտահայտվել՝ ակնհատյորեն նրա նկատմամբ իր հետաքրքրությունը ցույց չտալու համար։ «Ես Burna Boy-ին աջակցում եմ նույն կերպ, ինչպես եւ Wizkid-ին, D’Banj-ին, Don Jazzy-ին եւ Femi Kuti-ին։ Ես հանդես եմ գալիս ի պաշտպանություն կոլորիտային երաժիշտների եւ լավ երաժշտության»,- հայտարարել է մոդելը։

Ի դեպ, Նաոմին չորս տարի եղել է ռուս միլիարդատեր Վյաչեսլավ Դորոնինի սիրելին։ Իսկ Քեմփբելի նախկին ընկերոջ հետ սիրավեպ է սկսել Ադելը, որը բաժանումից հետո լրջորեն նիհարել է ու փոխել վերաբերմունքը կյանքի հանդեպ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ The Sun, Mirror

Getty Images, AFP



© NEWS.am STYLE