«Շատ գեղեցիկ հայուհի». Արփի Գաբրիելյանի լուսանկարը

10:53   26 փետրվարի, 2020

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Արփին սեւ զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Նա նույն գույնի բաճկոն է ընտրել, արձակել մազերը։ Արփին նախապատվություն է տվել նուրբ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել. «Շատ գեղեցիկ հայուհի», «համեստ ու գեղեցիկ»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին սեւ բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նուրբ դիմահարդարում ընտրել՝ ընդգծելով աչքերը։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել նուրբ վզնոցով։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկուհի», «հիասքանչ»։



© NEWS.am STYLE