«Ի՞նչ է սերը». Աստղիկ Սաֆարյանը՝ ոճային կերպարում

11:53   26 փետրվարի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում երգչուհին սեւ, կարճ զգեստ է կրում։ Նա նույն գույնի երկարաճիտ կոշիկներ է ընտրել, հավաքել մազերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր եւ արեւային ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում Աստղիկ Սաֆարյանը հետեւորդներին հարցրել է, թե ինչ է սերը նրանց համար։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը նուրբ ու հմայիչ կերպարում էր։ Նա ոճային վերնաշապիկ էր կրում։ Աստղիկը հավաքել էր վարսերը, առանց շպարի էր։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ոճային ակնոցը։ Կադրին կից Աստղիկ Սաֆարյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ինչի՞ մասին եմ մտածում ըստ ձեզ։ Նշեք տարբերակներ»։

Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich

 



© NEWS.am STYLE