Քիմ Քարդաշյանն իրապատում-շոուի նոր սերիայի անոնսում կռվել է Քորթնիի հետ (վիդեո)

13:27   26 փետրվարի, 2020

Մոդել, գործարար Քիմ Քարդաշյանը «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի 18-րդ եթերաշրջանի անոնսում վիճել է ավագ քրոջ՝ Քորթնիի հետ։

18-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդի գովազդային հոլովակում կադրեր են հայտնվել՝ ինչպես է Քիմը զայրանում ինչ-որ բանի վրա ու հարձակվում ավագ քրոջ վրա։ Կոնֆլիկտի պատճառ կարող էին դառնալ առօրյա մանր հարցեր։ Ըստ ամենայնի՝ վեճի պրովոկատորը Քորթնի Քարդաշյանն է եղել։ Քիմ Քարդաշյանը, «երբեք այդպես մի արա» բառերն արտաբերելով, փորձել է հարվածել նրան, սակայն Քորթնին հասցրել է շրջվել։ Վեճի ընթացքում Քանյե Ուեսթի կինը ընկել է հատակին։

Картинки по запросу

«Գիտեք՝ մենք իսկապես մտերիմ ենք ընտանիքի նման։ Այդ պատճառով կլուծենք բոլոր հարցերը»,- սկանդալային հոլովակը մեկնաբանել է Քիմը։



© NEWS.am STYLE