Ամերիկացի ռեփեր Թալիբ Քվելին Տիմատիին գող ու նացիստ է անվանել

16:04   26 փետրվարի, 2020

Ամերիկացի հայտնի ռեփեր Թալիբ Քվելին, որը հանդես էր գալիս Black Star հիփ-հոփ դուետի կազմում, Twitter-ում ռուս երգիչ Տիմատիին՝ (Տիմուր Յունուսով) Black Star ապրանքանիշի հիմնադրին, մեղադրել է «մշակութային գողության» մեջ։

«Այս ռուս նացիստ ռեփերը մտնում է Black Star անունով խմբի մեջ։ Ի նկատի ունենալու համար»,- նշել է ամերիկացին։

Картинки по запросу "тимати нацист"

Ռեփերը սոցիալական ցանցերում հրապարակել է Յունուսովի մի քանի լուսանկար։ Դրանցից մեկում, որը նվիրված է «Гитлер капут!» սեւ կատակերգության պրոմոնյութերին, Տիմատին պատկերված է կեռախաչով դրոշի ֆոնին։ Քվելին Յունուսովին ռուս ռեփեր-նացիստ է անվել։ Ամերիկացի հիփ-հոփ կատարողը նաեւ հրապարակել է Տիմատիի լուսանկարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ երեխայի հետ, որում ռեփերը ձեռքը տանում է դեպի տեսախցիկը։

Картинки по запросу "тимати нацист"

Ռուս կատարողն իր հերթին Քվելիի հրապարակումներից մեկը մեկնաբանել է Instagram-ում. «Գուֆ, եղբոր նման, դո՞ւ ես նրա հեռախոսը վերցրել»։



© NEWS.am STYLE