Ինչպե՞ս է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան տարեդարձը եւ ի՞նչ անակնկալ են մատուցել գործընկերները (ֆոտո)

14:01   26 փետրվարի, 2020

Երգչուհի-դերասանուհի Աննա Դովլաթյանը փետրվարի 24-ին նշել է ծննդյան 30-ամյակը: Իր հատուկ օրվա առթիվ Աննան ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ, մաղթանքներ եւ նվերներ, սակայն դրանք երգչուհին չցանկացավ բարձրաձայնել: Փոխարենը Աննան իր ծննդյան տարեդարձի լուսանկարներն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ կիսվել օրվա տպավորություններով:

«Աշխատանքիս վայրում անակնկալներով ինձ սպասում էր մեր թիմը, նրանք նախապես պատրաստվել ու խնջույք էին կազմակերպել հենց մեզ մոտ: Մեր սրահում գարնանային դիզայնի որոշ փոփոխություններ էին տեղի ունեցել ու ավելի գեղեցիկ, հարմար ու տաքուկ վայր չէր կարող լինել»,-նշեց նա՝ հավելելով՝ «Օրս անցել է անմոռանալի՝ ամենամտերիմ մարդկանց շրջապատում, շատերը երկրում չէին այս շրջանում, բայց նրանց ներկայությունն ինձ հետ էր»:

Ի դեպ, Աննայի հետեւորդներն արդեն գիտեն, որ տարին ամենամեծ անակնկալն է մատուցել երգչուհուն: Աննան եւ ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, պատրաստվում են ծնողներ դառնալ. ուրախալի լուրով երգչուհին օրերս է Instagram-ի իր էջում կիսվել երկրպագուների հետ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE