Մեկ տարվա ընթացքում նիհարել է մոտ 50 կիլոգրամով. Ելենա Ստեպանենկոն կիսվել է կերպարանափոխության գաղտնիքով

19:12   26 փետրվարի, 2020

Կատակերգու Եվգենի Պետրոսյանի նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն, երկար դադարից հետո ներկայացել է հանրությանն ու ցնցել մարդկանց։ Արտիստը նիհարել է 46 կիլոգրամով։

Ամուսնուց՝ Եվգենի Պետրոսյանից սկանդալային ամուսնալուծությունից հետո, որի հետ ապրել էր 30 տարի, հումորիստը ներկայացել է հանրությանն ու բոլորին զարմացրել անճանաչելիության աստիճանի փոխված արտաքինով։ Պարզվում է՝ պատճառը բաժանման հետ կապված ապրումները չեն, ինչպես կարծում էին շատերը, այլ յուրօրինակ մոտեցումը սննդին։

Картинки по запросу

«Նախքան նիհարելը ես շատ ծանր էի կշռում. 110 կիլոգրամ 168 սմ հասակի դեպքում։ Հիմա կշռում եմ 68 կիլոգրամ։ Նիհարել եմ մեկ տարվա ընթացքում։ Եվ արդեն երկու տարի է՝ պահպանում եմ այդ քաշը։ Բայց ես չեմ սիրում «նիհարել» բառը, քանի որ դրա արմատը՝ «худо»-ն  է, ինչը նշանակում է «վատ»։ Նախընտրում եմ ոչ թե ասել նիհարել եմ, այլ ավելի սլացիկ դարձել։ Իմ գլխավոր սկզբունքներից մեկը․ ամբողջ չափաբաժինը պետք է տեղավորվի ափի մեջ, իսկ ուտել հարկավոր է օրվա ընթացքում չորս, հինգ, վեց անգամ, որքան ուզում եք»,- կերպարանափոխության գաղտնիքների մասին ասել է նա։

Ի դեպ, Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն բաժանվել են 2018թ.-ին։ Նրանց փաստաբանները մինչ այժմ զբաղվում են նախկի ամուսինների ունեցվածքը բաժանելու հարցերով։



© NEWS.am STYLE