«Էս փոքրիկ մարդուկը միշտ կարողանում է ժպիտ պարգեւել ինձ». Լիլիթ Բասյան

19:49   26 փետրվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Նա գրկել է որդուն, իսկ մեկնաբանություններում գրել է. «Էս փոքրիկ մարդուկը միշտ կարողանում ա ժպիտ պարգեւել ինձ»։

Ավելի վաղ տեղադրված կադրում Լիլիթը նստած էր մեծ, խաղալիք արջուկի կողքին։ Նա սեւ սվիտեր էր կրում, նույն երանգի պատառոտված ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում էին ձմռային կիսաերկարաճիտները։ Սննդաբանի վարսերն արձակված էին, նա մեղմ շպարով էր։ «Հաճելի հանգստյան օրեր բոլորին», - հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE