«Ձեզ մոտ նույնպես գիգանտոմաստիա է, ինչպես Սեմենովոչի մոտ»․ Բոյարսկու թոռնուհու կուրծքը հանգիստ չի տալիս հետեւորդների

22:19   26 փետրվարի, 2020

Հայտնի ռուս դերասան Միխայիլ Բոյարսկու թոռնուհին՝ Եկատերինան, իր վերաբերմունքն է հայտնել պլաստիկ վիրահատությունների նկատմամբ։ Instagram-ի իր էջում 21-ամյա աստղը գայթակղիչ լուսանկար է տեղադրել եւ որոշ հետեւորդներ ոչ ստանդարտ կերպով են արձագանքել աղջկա լուսանկարներին: Մեկնաբանություններում շատ հեյթերներ խորհուրդ են տվել Բոյարսկայային կրծքի նվազեցման վիրահատություն կատարել:

Катерина Боярская

«Ձեզ մոտ նույնպես գիգանտոմաստիա է, ինչպես Սեմենիվոչի մոտ։ Նա, օրինակ, արդեն արել է նվազեցման վիրահատություն։ Գրեք նրան, նա ձեզ կասի, թե ինչ խնդիրներ կան», - խորհուրդ է տվել օգտատերը։

«Ինձ մոտ ամեն ինչ հրաշալի է, ոչ մի խնդիր չկա։ Նվազեցնե՞լ։ Չի լինի», - պատասխանել է Եկատերինան։

Внучка Михаила Боярского

Բայց աղջկան քննադատել են ոչ բոլորը․ որոշ հետեւորդներ աջակցեցել են հայտնի դերասանի թոռնուհուն եւ չարախոսներին խորհուրդ են տվել «ավելի լավ է ուշադրություն դարձնել իրենց մարմինների վրա եւ այլ վայրում թափեն նեգատիվը»:



© NEWS.am STYLE