«Ոչինչ չի կարող այդքան ուրախացնել, որքան փետրվար ամսվա գազի ցուցմունքը»․ Մկրտիչ Արզումանյան

22:39   26 փետրվարի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Ոչինչ չի կարող այդքան ուրախացնել, որքան փետրվար ամսվա գազի ցուցմունքը»։ Սիրված դերասանի հետեւորդներն անմիջապես արձագանքել են, իսկ նրանցից մեկը գրել է․ «Օգոստոս ամսվա ցուցմունքից ավելի ես ուրախանում»։

Ավելի վաղ հրապարակած կադրում Մկրտիչ Արզումանյանը ներկայացել էր նոր կերպարում։ Կադրում դերասանը կրում էր կեղծամ, երկար բեղերով էր, կրում էր տարօրինակ հագուստ, իսկ նրա մարմնի մեջ սուր էր մխրճված։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը ռուսերեն լեզվով գրել էր․ «Այ, թե ինչպիսին է կորոնավիրուսը»։



© NEWS.am STYLE