«Ես կուզեի այսպիսի կազմվածք ունենալ երեք երեխաներ ունենալու դեպքում, իսկ դուք հինգը ունեք». Նատալյա Վոդյանովան՝ հիասքանչ կերպարներում

10:17   27 փետրվարի, 2020

Ժամանակը կարծես իշխանություն չունի Նատալյա Վոդյանովայի վրա. ե՛ւ դեմքը, ՛ե՛ւ կազմվածքն իդեալական վիճակում են, անկախ նրանից, որ գեղեցկուհին հինգ երեխա ունի։ Պոդիումի աստղը նկարահանվել է հայտնի ամսագրի համար։ Բազմազավակ մայրը ազդեցիկ կերպարներ է ընտրել «ELLE»-ի իսպանական տարբերակի համար։ Նատալյան նյուդ երանգի ատլասե կոստյում է կրել։

Наталья позировала для глянца

Մեկ այլ կերպար. ռոմանտիկ բեժ գույնի զգեստ՝ կողքի հատվածում կտրվածքներով։ Նա արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել  նրբագեղ կոշիկներով։

Модель в романтическом образе

Վոդյանովան նաեւ այլ հանդուգն կերպարներ է փորձել։ Բազմազավակ մայրը գայթակղիչ հագուստ է կրել՝ սպիտակ բլուզ, երկար թեւքերով սեւ ժակետ եւ էքստրեմալ կարճ շորտ։ Նա կերպարն ամբողջացրել է երկարաճիտներով ու խոշոր թեւնոցներով։ «Ոտքերն ի՞նչ կապ ունեն դրա հետ»,- հարցրել է թոփ մոդելը։

Водянова похвасталась стройными ногами

Նատալյան ներկայացել է նաեւ կաշվե շրջազգեստով, սակայն այս անգամ սեւ երկարաճիտներ է ընտրել։ Աստղն ատլասե շարֆ է կրել, թեւնոցներ ու մատանի։

Манекенщица позировала в эффектном мини

Երկրպագուները հիացած գնահատել են անկեղծ կադրերը։ «Դու հիասքանչ կին ես», «Շատ համարձակ ու սեքսուալ», «Ես կուզեի այսպիսի կազմվածք ունենալ երեք երեխաներ ունենալու դեպքում, իսկ դուք հինգը ունեք», «Զարմանալի, շքեղ, անհավանական», «Դուք կանացիության ու գեղեցկության իդեալ եք»,- գրել են նրանք։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Elle.com

 



© NEWS.am STYLE