Ոճային. Սիրուշոյի նոր լուսանկարը

10:49   27 փետրվարի, 2020

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարում երգչուհին սեւ տաբատ է կրում ու բլուզ։ Նա նույն գույնի երկարաճիտներ է ընտրել ու բաճկոն։ Սիրուշոն արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարով՝ վզնոց։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ ու քնքուշ կերպարում։ Նա կրում էր սպիտակ շապիկ, սեւ կոմբինեզով, սեւ-սպիտակ երանգների պանամա, իսկ կերպարն ամբողջացնում էր ոճային արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE