Տաթեւիկ Ադումյանը՝ գեղեցկուհի մայրիկի հետ

11:11   27 փետրվարի, 2020

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է մայրիկի հետ։ Կադրերն արվել են ավտոմեքենայում, մայր ու դուստր ոճային կերպարներում են, արեւային ակնոց են կրում։ Դերասանուհին մեկ այլ լուսանկար էլ է հրապարակել, որն արվել է Հռոմում։ Նա զոլավոր զգեստ է ընտրել, սպորտային կոշիկներ։

Օրեր առաջ Տաթեւիկի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։ Սեւ-սպիտակ կադրերում դերասանուհիներն առօրյա կերպարում էին ու նախապատվություն էին տվել տվել խոշոր աքսեսուարին՝ ականջօղեր։ «Ծնունդդ շնորհավոր»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE