Մարիամ Ալեքսանյանը՝ սիրելիի հետ

16:04   27 փետրվարի, 2020

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը սիրառատ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մարիամը պատկերված է սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։ Գեղեցիկ զույգը ձմեռային կերպարում է։ Մարիամը սեւ բաճկոն է ընտրել, մուգ գույնի գլխարկ, կերպարն ամբողջացրել վառ շպարով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրանց։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում էր զոլավոր վերնաշապիկ։ Նա մեղմ շպարով էր, մազերը կոկիկ հավաքված էին։ Իսկ հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Այս մուննաթ դեմքը գուշակիր ի՞նչ է ուզում»։



© NEWS.am STYLE