Ծոպավոր շրջազգեստ եւ մերկ կուրծք. Ալեսանդրա Ամբրոսիոն հիացրել է կատարյալ մարմնով (ֆոտո)

13:36   27 փետրվարի, 2020

Բրազիլացի հայտնի մոդել, «Victoria's Secret» ապրանքանիշի «հրեշտակ» Ալեսանդրա Ամրոսիոն կարնավալային երեկույթին հայտնվել է թափանցիկ զգեստով։

38-ամյա գեղեցկուհին ներկայացրել է իր GAL Floripa ապրանքանիշի հավաքածուի նորույթները. դրանցով փայլում էին բոլոր աղջիկները։ Ամբրոսիոն արտասովոր կերպար է ընտրել՝ տրիկոտաժային տաբատ, ոսկեգույն կրծկալ։

Թեեւ այս կերպարը բավական գայթակղիչ էր, այն, ամեն դեպքում, պարտվում էր կերպարին, որն Ալեսանդրան պատրաստել էր երեկոյի համար։ Նա «№1» գրությամբ սեւ տոպ է կրել, ինչպես նաեւ արածաթափայլ կիասթափանցիկ կոստյում։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն, ինչպես նաեւ արծաթագույն զարդերը։ Աստղն արձակել է մազերը, վառ դիմահարդարում ընտրել։

Ալեսանդրան այդ կերպարով ընկերուհիների հետ զվարճացել է կարնավալի ընթացքում, հետեւել շքեղ շոուին։ Իսկ երեկոյի թեժ պահին նա հանել է սեւ տոպը՝ աշխարհին ցուցադրելով մերկ կուրծքը։

Աղբյուրը՝ Golos.ua 



© NEWS.am STYLE