«Չկա ավելի գեղեցիկ մեկը, քան հղի կինը». Մանո Գրիգորյանի լուսանկարն Աննա Դովլաթյանի հետ

14:46   27 փետրվարի, 2020

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը փետրվարի 24-ին նշել է ծննդյան 30-ամյակը: Հրավիրվածների ցանկում են եղել նաեւ Մանո եւ Սարգիս Գրիգորյանները։

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը ծննդյան երեկույթից լուսանկար է հրապարակել հոբելյարի հետ։ Սարգիս Գրիգորյանի կինը լուսանկարը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Չկա ավելի գեղեցիկ մեկը, քան հղի կինն է. աչքերում՝ երջանկություն, սրտում՝ մաքուր սեր, իսկ ներսում՝ փոքրիկ կյանք»։ Ի դեպ, լուսանկարն Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել է նաեւ Աննա Դովլաթյանը։

Աննան NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվել էր օրվա տպավորություններով։ «Աշխատանքիս վայրում անակնկալներով ինձ սպասում էր մեր թիմը, նրանք նախապես պատրաստվել ու խնջույք էին կազմակերպել հենց մեզ մոտ: Մեր սրահում գարնանային դիզայնի որոշ փոփոխություններ էին տեղի ունեցել ու ավելի գեղեցիկ, հարմար ու տաքուկ վայր չէր կարող լինել»,- նշել էր նա՝ հավելելով՝ «Օրս անցել է անմոռանալի՝ ամենամտերիմ մարդկանց շրջապատում, շատերը երկրում չէին այս շրջանում, բայց նրանց ներկայությունն ինձ հետ էր»:



© NEWS.am STYLE