«Գարնան գիշերով»․ նոր երգը՝ «Հայ Համերգ»-ի կատարմամբ

15:05   27 փետրվարի, 2020

Գարնանն ընդառաջ «Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Գարնան գիշերով» երաժշտական կատարումը: Խոսքերի հեղինակը Վահան Հարությունյանն է, երաժշտությունը՝ Էդուարդ Բաղդասարյանի:

«Հայ Համերգ Project»-ի դեկտեմբերին կայացած համերգի ամբողջական տարբերակը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի մարտի 8-ին։

«Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ:  Երաժշտական նախագծի հեղինակներն են՝ Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը:

 2019-ի տարեվերջին  նրանք ներկայացան «Զարթնում է Երևանը»  շքեղ համերգային ծրագրով՝ ազդարարելով իրենց մուտքը երաժշտական աշխարհ: Նոր ծրագրում հնչեցին «Երգ գինու մասին», «Օրոր շորոր» «Զարթնում է Երևանը» եւ այլ կատարումներ: Այդ շարքում տեղ էր գտել նաև պոպուրի՝ հայտնի և սիրված երգերից:  Հայոց բանակի օրվա առթիվ նրանց կատարմամբ հնչեց «Անել առավել, քան» նոր ստեղծված երգը:



© NEWS.am STYLE