Բրիթնի Սփիրսը ցույց է տվել՝ ինչպես է պարի ընթացքում կոտրել ոտքը (վիդեո)

15:39   27 փետրվարի, 2020

Երկուհազարականների փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսն Instagram-յան էջում հոլովակ է հրապարակել, որում պարի ընթացքում կոտրում է ոտքը։ Արտիստն անհաջող շարժում է արել, ապա, բռնելով ոտքը, ընկել է գետնին։ Երգչուհին դա բացատրել է նրանով, որ կես տարի պարով չի զբաղվել։

«Ես վեց ամսվա ընթացքում չեմ պարել, այդ պատճառով լիովին հիացած էի այդ վայրով։ Եվ այո… ես գիտեմ, որ բոբիկ եմ, այնպես որ մի ծիծաղեք, բայց ես այդպես ավելի լավ եմ ինձ պահում հատակին։ Հ. Գ. Այստեղ կարող եք լսել՝ ինչպես եմ կոտրում ոտքս, այնպես որ ներեցեք, որ դա այդքան բարձր է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սփիրսը։

View this post on Instagram

A post shared by Britney Spears (@britneyspears) on

Ավելի վաղ աստղը ֆոտոխցիկների օբյեկտիվում էր հայտնվել Լոս Անջելեսում զբոսանքի ընթացքում։ Սփիրսը բժշկական կոշիկ էր կրում ու շատ գիրացած տեսք ուներ։



© NEWS.am STYLE