Վաղուց ժամանակն է. Մակոլեյ Կալկինը կվերսկսի դերասանական կարիերան

17:16   27 փետրվարի, 2020

Դերասան Մակոլեյ Կալկինը, որը հանդիսատեսին հայտնի է դարձել «Տանը միայնակ» ֆիլմերից, ապա կորել կինեմատոգրաֆիայից, երկար տարիների ընթացքում ստացել է առաջին խոշոր դերը, հայտնում է Ren.tv-ին։ Նա կնկարահանվի «Սարսափների ամերիկյան պատմության» տասներորդ եթերաշրջանում։

Դերսանների շարքում կլինեն նախագծի՝ երկրպագուների կողմից արդեն իսկ սիրված Քեթի Բեյթսը, Լեսլի Գրոսմանը, Սարա Պաուլսոնը եւ այլք: Չի հաղորդվում՝ արդյոք նոր սերիաներում կհայտնվեն Էմմա Ռոբերտսն ու Կոդի Ֆերնը, որոնք խաղացել են նախորդ սեզոններում։  

Картинки по запросу

Մակոլեյ Կալկինն արդեն փորձել է կինո վերադառնալ։ 2003թ.-ին դերասանը նկարահանվել է «Ակումբային մոլուցք» ֆիլմում։



© NEWS.am STYLE