«Լեռներում ավելի լավ է». Լուսինե Թովմասյանի լուսանկարն Իտալիայից

17:47   27 փետրվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ձմեռային կերպարում է։

Instagram-ում հրապարակված կադրերն արվել են Իտալիայում։ Լուսինեն պատկերված է ձյունածածկ լեռների ֆոնին։ «Լեռներում ավելի լավ է»,- հրապարակումն անգլերենով մակագրել է երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը, որը դահուկներով սահելու համար համապասխան հագուստ է կրում։

Օրեր առաջ հրապարկված կադրերում Լուսինեն պատկերված էր ընտանիքի անդամերի՝ ամուսնու՝ Արթուրի, դստեր՝  Արիանայի, որդու՝ Ալեքի հետ։ Բոլորը միանման հագուստ էին կրում՝ ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Մեկնաբանությունների հատվածում գեղեցկուհին գրել էր․ «Քանի դեռ Ալեքը մեզ հետ չէր, Արիանան մեզ անվանում էր փոքրիկ ընտանիք: Հիմա, նրա կարծիքով, մենք արդեն մեծ ընտանիք ենք»։



© NEWS.am STYLE