Ալինա Մարտիրոսյանի ու ամուսնու մեղմ գրկախառնությունը Սեւանից

18:41   27 փետրվարի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Ըստ սոցիալական կայքում արված արված նշման՝ լուսանկարն արվել է Սեւանում։ Զույը մեղմ գրկախառմված է ու ձմեռային կերպարում։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին սրտիկի տեսքով սմայլիկներ է օգտագործել։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին կրում էր մուգ երանգի բլուզ, սեւ տաբատ։ Նա առանց շպարի էր, արձակած վարսերով։ Ալինան կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել դերասանուհուն։ «Նուրբ», «Սիրուն», «Մեր հրաշք գեղեցկուհին»,- գրել էին նրանք։



© NEWS.am STYLE