Մի՛ շտապեք հրաժեշտ տալ դժոխքի Արքային. հնարավոր է՝ «Լյուցիֆեր» սերիալը շարունակեն

20:35   27 փետրվարի, 2020

Netflix սթրիմինգային ծառայությունը բոլորովին վերջերս հայտարարեց, որ Լյուցիֆերի 5-րդ եթերաշրջանը վերջինը կլինի: Առայժմ չեն հայտնում պրեմիերայի ստույգ օրը, բայց ենթադրվում է, որ հանդիսատեսը նոր սերիաները կկարողանա տեսնել 2020 թվականի առաջին կեսին: Սակայն ընկերության ղեկավարության կողմնորոշումներն, ամենայն հավանականությամբ, փոխվել են:

Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարվանից սթրիմինգի ձեւաչափով արդեն գործելու են նաեւ ավելի գլոբալ խաղացողներ, ինչպիսին են Disney+-ը (Disney), Warner Bros.-ը (HBO Max) եւ Apple TV+-ը (Apple), Netflix-ը միանգամից մի քանի բավականին հզոր միցակիցներ կունենա: Մենք դեռ հաշվի չենք առնում Hulu-ին եւ Amazon-ին:

Իհարկե, լավ է ակտիվում «Վեդմակայի» նման մեգահիթ ունենալը, բայց ամեն դեպքում հասկանում են, որ միայն այդ մեկ նախագծով ընկերությունը հեռու չի գնա:

Բոլոր փաստերը հաշվի առնելով՝ միանգամայն օրինաչափ է, որ Netflix-ը դժոխքի Արքայի մասին սերիալը փակելու միտքը կփոխի, քանի որ շոուն շատ լավ վարկանիշներ ունի, մեծ ֆան-բազա (որն էլ հենց մեկ անգամ արդեն նախագիծը փրկել է) եւ, ինչը պակաս կարեւոր չէ, նախագիծն ունի ընդարձակ սկզբնաղբյուր, որը ստեղծագործելու համար մեծ տարածք է տալիս:

Netflix-ը պաշտոնական մակարդակում դեռեւս ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել, բայց չէ՞ որ բոլորն էլ հասկանում են, որ անկրակ ծուխ չի լինում:

Ինսայդերները միաձայն հայտնում են, որ Netflix-ը պատրաստ չէ Լյուցիֆեր Մորնինգսթարից բաժանվել եւ արդեն բանակցություններ է վարում շոուի իրավատիրոջ՝ Warner Bros. Television ընկերության հետ:

Հուսով ենք, որ ստուդիաները փոխշահավետ համագործակցության կհանգեն, իսկ հանդիսատեսը կկարողանա հետագայում եւս հետեւել երկրի վրա դժոխքի Արքայի պատմությանը:

Աղբյուրները՝ Popcornnews.ru եւ Shazoo.ru

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE