Հարվածում էր ոտքերով ու անտառ տանում. Լերա Կուդրյավցեւան պատմել է նախկին ընկերոջ մասին

10:19   28 փետրվարի, 2020

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան վերջին շրջանում երկրպագուներին բառացիորեն շոկի է ենթարկում անկեղծ խոստովանություններով։ Այս անգամ շիկահեր գեղեցկուհին հարցազրույց է տվել «Алёна, блин» շոուի հաղորդավարուհի Ալյոնա Ժիգալովային։ Լերայի խոսքով՝ 24 տարեկանում իրեն «գնել է» շատ հայտնի ու ազդեցիկ տղամարդ։ Այդ պահին շքեղության մեջ  լողալը մթագնել է բանականության բոլոր փաստարկները։

View this post on Instagram

A post shared by KUDRYAVTSEVA LERA (@leratv) on

«Վերջին շրջանում ես չեմ սիրում հարցազրույց տալ։ Այնպիսի տպավորություն է, թե ես պետք է արդարանամ եւ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցեմ, իսկ ես դա չեմ սիրում։ Եվ այո, դա իմ կյանքն է։ Այն տարբեր է, բայց իմն է։ Այլոնա, շնորհակալություն կոռեկտության համար, անկախ համացանցի բովանդակությունից»,- Instagram-յան իր էջում Super ալիքով շոուի նոր թողարկման մասին ազդարարել է Կուդրյավցեւան։

Հեռուստահաղորդավարուհու ամենասարսափելի հիշողություններից մեկն այն պահն է, երբ բռնակալ ամուսինը գործընկերոջն անմեղ համբույրի համար ոտքերով ծեծի է ենթարկել նրան։ Հարաբերությունների կուլմինացիա են դարձել «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») հաղորդման վարողի հարազատների հասցին սպառնալիքները եւ անտառ տանելը՝ տիեզերքի օրենքները «բացատրելու» համար։

Բավականաչափ գումար աշխատելով՝ Լերան քրոջը խնդրել է գաղտնի կերպով իր համար բնակարան գնել, որպեսզի ոչ ոք չիմանա դրա հասցեն։ Մի գիշեր Լերան փախել է. նոր բնակարանում նա ստիպված է եղել թաքնվել երկու ամիս, ուտելիք քույրն էր բերում։ «Հիմա այդ տղամարդը Փարիզում երջանիկ ապրում է կնոջ ու երեխաների հետ»,- ասվում է թողարկման նկարագրությունում։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա», Instagram



© NEWS.am STYLE