Կարճ, ոճային զգեստ, երկարաճիտներ. Անահիտ Սիմոնյանի հմայիչ լուսանկարը

10:51   28 փետրվարի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին պատասխանել է հետեւորդների հարցրերին։ Օգտարերերից մեկը Անահիտ Սիմոնյանից հետաքրքրվել է՝ արդյոք նա տեղափոխվել է ԱՄՆ, ինչին երգչուհին բացասական պատասխան է տվել։ Երգչուհին լուսանկար է հրապարակել, որն արվել է գիշերային քաղաքի ֆոնին եւ որում ոճային կերպարում է։ Անահիտ Սիմոնյանը կարճ, սեւ զգեստ է կրում, նույն գույնի պիջակ։ Նա սեւ երկարաճիտ կոշիկներ է ընտրել, արձակել մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչ Հայկոյի կինը սեւ պիջակ էր կրում։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Անահիտ Սիմոնյանը ոճային աքսեսուարներ էր ընտրել՝ ժամացույց ու թեւնոց։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան։ «Գեղեցկուհիս»,- գրել էր դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը։ «Տիկնիկ»,- նշել էր մեկ այլ օգտատեր։



© NEWS.am STYLE