«Նոր սանրվածք». Ադրիանա Գալստյանը՝ շիկահեր

11:53   28 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շիկահեր է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին սպիտակ կոստյում է կրում։ Նա արտահայտիչ շպարով է, րն ընդգծել է գեղեցկությունը։ «Նոր սանրվածք»,- հրապարակումը մակագրել է նա, որում, ամենայն հավանականությամբ, կեղծամ է կրում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ադրիանան հովազային պրինտով զգեստ էր կրում։ Նա նուրբ շպարով էր, վարսերն արձակված էին։ Կերպարն ամբողջացնում էին ոճային ականջօղերը։ «Հիշեք, որ աշխարհը տեսնում է, թե ինչ եք դնում այնտեղ, այնպես որ ձեզ պահեք շնորհի եւ շքեղության բարձր մակարդակի վրա», - հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE