Նուրբ. Աննա Թովմասյանի լուսանկարը

13:19   28 փետրվարի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը բաց գույնի հագուստ է կրում։ Նա բեժ գույնի վերարկու է ընտրել, սպիտակ կոշիկներ։ Աննա Թովմասյանը արձակել է մազերը, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել են զարդերը՝ թեւնոց եւ վզնոց։ Աննա Թովմասյանը լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը սեւ սպորտային տաբատ էր կրում եւ վարդագույն բլուզ։ Նա արձակել էր մազերը, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Մի մոռացեք ձեր հանգստի մասին. կլինի դա տանը, թե ինչ-որ վայրում»:



© NEWS.am STYLE