Ջիգանը թլպատել է ութ օրական որդուն

13:59   28 փետրվարի, 2020

Ռեփեր Ջիգանը փետրվարի 18-ին չորրորդ անգամ հայր է դարձել։ Լույս աշխարհ է եկել երգչի՝ երկար սպասված որդին, որը մինչ այդ պահն ընտանիքում շրջապատված էր բացառապես թույլ սեռի ներկայացուցիչներով։

Դենիս Ուստիմենկո Վայնշտեյնը (ռեփերի իսկական անունը) ազգությամբ հրեա է, այդ պատճառով նորածին Դավիթին թլպատել են։ Վիրահատությունը տեղի է ունեցել Մայամիում, ուր երաժիշտն արդեն մի քանի ամիս է՝ ապրում է ընտանիքի հետ։

Երգչի երկրպագուները շատ զարմացած չէին պրոցեդուրայի պատճառով, քանի որ գիտեն՝ ինչպես է նա վերաբերում սովորություններին։

Իրադարձության մասին երջանիկ հայրիկը հայտնել է Instagram-յան էջում՝ լուսանկար հրապարակելով մասնագետի հետ, որը կատարել է թլպատումը։ Նորությամբ պարծենալու համար Ջիգանը գրեթե բառեր չի գործածել։ Դրանց փոխարեն նա մկրատի տեսքով սիմվոլ է օգտագործել եւ «kosher» հեշթեգը։

Երկրպագուները շտապել են մեկնաբանություններում շնորհավորել երաժիշտին։ «Ամուր ու առողջ մեծացեք», «Ճիշտ է, որքան փոքր է երեխան, այնքան արագ ու հեշտ է ապաքինվում վերքը։ Շնորհավորում ենք», «Ի սրտե շնորհավորում եմ ձեզ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ։ Թող մեծանա ու ուրախացնի ծնողներին», «Առողջություն ձեր մեծ ընտանիքին»,- գրել են նրանք։



© NEWS.am STYLE