«Ես ամենից շատ վախենում եմ չգոհացնել ինքս ինձ». Տաթեւ Սարգսյանը՝ ոճային կերպարում

16:16   28 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային ու գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Տաթեւը սեւ շրջազգեստ է կրում եւ բլուզ։ Նա վանդակավոր, երկար պիջակ է ընտրել եւ կաշվե բաճկոն։ Տաթեւն արձակել է մազերը, սեւ բարձրակրունկներ է կրում։ «- Իսկ հանրության ճաշակները ձեզ չե՞ն հետաքրքրում։ Դուք չե՞ք վախենում չգոհացնել նրան։ - Ես ամենից շատ վախենում եմ չգոհացնել ինքս ինձ»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

Օրերս հրապարակված կադրում Տաթեւը կրում էր ոճային ու թրենդային պիջակ-զգեստ։ Կերպարը դերասանուհին համադրել էր մեծ գոտու ու բալագույն բարձրակրունկների հետ։ Նա վառ շպարով էր, իսկ վարսերը հավաքված էին։ Հրապարակմանը կից Տաթեւ Սարգսյանը գրել էր․ «22:02:92 00:20 ծնվեցի)) ոչ մի տարի այսչափ` «այսքան» չեմ եղել․ 22.02.2020»։ 



© NEWS.am STYLE