Լիլուն՝ սպորտային կերպարում

15:41   28 փետրվարի, 2020

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլուն սեւ ստաբատ է կրում, նույն գույնի վերնաշապիկ։ Նա արձակել է մազերը, հագուստը համադրել վարդագույն սպորտային կոշիկների հետ։ «Հեչ պատահականի նման չի, բայց պատահական է նկարված։ Խոսքս առաջին նկարի մասին է։ Մի խոսքով՝ երբ նկարում է Արկադի Վարդանյանը, սենց սիրուն նկարներ են ստացվում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ էր կրում, սպորտային կոշիկներ։ Նա արեւային ակնոց էր ընտրել, իսկ մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ էր օգտագործել. «Նոր ոճ», «սանրվածք», «առանց ֆիլտրի»։ Երգչուհին, ի դեպ, առանց շպարի էր։



© NEWS.am STYLE