Մեգան Մարքլը բողոքել է բծախնդրությունից ու նախանձից վերջին սկանդալի ֆոնին

14:49   28 փետրվարի, 2020

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հայտարարել է, որ իր ու ամուսնու՝ արքայազն Հարիի նկատմամբ բծախնդրությունը բացատրվում է նախանձով։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ Մարքլն ընկերներին ասել է, որ անարդար է համարում Sussex Royal անվանումն օգտագործելու արգելքը, որը զույգն ընտրել է Կանադա տեղափոխվելուց հետո իր նոր գործունեությունը բնորոշելու համար։

Картинки по запросу

«Նա նշել է, որ եթե ինչ-որ մեկն իրեն պետք է վիրավորված զգա, դա ինքն ու Հարին են։ Նրանք երբեք չէին պատրաստվում շահույթ ստանալ թագավորական ընտանիքին պատկենալու փաստով։ Աբսուրդ է այդ կերպ ակնարկել արտոնությունները չարաշահելը»,- հայտարարել է ինսայդերը։

Հիմա արքայազն Հարին պաշտոնական այցով գտնվում է Էդինբուրգում։ Իսկ Մեգան Մարքլը չի շտապում հավաքել ճամպրուկները, քանի որ ծրագրում է Լոնդոն մեկնել միայն այն միջոցառումներին, որոնց կմասնակցի ամուսնու ու նրա հարազատների հետ։ Ինսայդերները պնդում են, որ այդ ճամփորդությունը հուզական առումով բարդ չի լինի, քանի որ Սասեքսի դքսուհին խղճի խայթ չի զգում։

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE