«Սառցե թագուհի». Սոֆյա Պողոսյանը հետեւորդներին հիացրել է իր կերպարով

19:46   28 փետրվարի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել ու հետեւորդներին հիացրել իր կերպարով։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում դերասանուհին արծաթափայլ հագուստ է կրում եւ խոշոր գլխազարդ։ Նա աֆրիկյան հյուսքերով է ու վառ շպարով, որն ընդգծում է գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում Սոֆյան երկրպագուներին հարցրել է, թե ինչպես նրանք կանվանեն կերպարը, իսկ հետեւորդները շպատել են հաճոյախոսություններ անել նրան։ «Վերերկրային»,- գրել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ «Սառցե թագուհին», «հիասքանչ»,- գրել են հետեւորդները։

Օրերս հրապարկված կադրերում դերասանուհին մուգ գույնի մազերով էր։ Նա նուրբ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Նոր կերպար։ Հավանո՞ւմ եք»,- հետեւորդներին հարցրել էր նա։ Դերասանուհին մեկ այլ լուսանկար էլ էր հրապարակել, որում բաց գույնի մազերով էր ու աֆրիկյան հյուսքերով։ «Թե այնուամենայնիվ շիկահեր»,- լուսանկարը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE