Ամերիկացի հայտնի ռեփերները պլագիատի պատճառով հայտնվել են աղմկոտ սկանդալում

19:17   28 փետրվարի, 2020

Ամերիկացին ռեփերներ Քենդրիկ Լամարի եւ The Weeknd-ի դեմ, որոնք երկու տարի առաջ համագործակցել են «Սեւ հովազ» ժապավենի սաունդրեքը գրելու համար, դատական հայց են ներկայացրել։

TMZ-ի հաղորդմամբ՝ «Pray For Me» կոմպոզիցիայում պլագիատ են նկատել։ Ամերիկյան «Yeasayer» ռոք խումբը պնդում է, որ ռեփերներ Քենդրիկ Լամարն ու The Weeknd-ը «Սեւ հովազի» հայտնի սաունդթրեքի ստեղծման համար օգտագործել են իրենց ձայնագրությունները։ Արտիստները վստահ են. երգում իրենց ձայները կարելի է լսել նվազագույնը 8 անգամ։

Խումբը դատական հայց է ներկայացրել հայտնի ռեփերների դեմ եւ սպասում է սկանդալային գործի քննությանը։ Ըստ իրավաբանական փաստաթղթերի՝ մասը, որն իբրեւ վերցվել է «Sunrise»-ից, «բնորոշ երգչախմբային կատարում է», որը խումբը ձայնագրել է իրենց ձայներով։ «Yeasayer»-ը պնդում է, որ իբրեւ անմիջապես կարելի է ճանաչել, որ գողացված նյութն իրենցն է։

Խումբն առավել հայտնի կոլեգաներից պահանջում է դադարեցնել «Pray For Me» երգի տարածումը։ Սակայն երաժշտասերները կասկածում են, որ դատական հայցի գլխավոր պատճառը հարստանալու ձգտումն է։ Ոչ Քենդրիկ Լամարը, ոչ The Weeknd-ն իրավիճակը չեն մեկնաբանել։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE