Բուզովան «Եվրատեսիլ»-ում կներկայացնի՞ Ռուսաստանը

20:16   28 փետրվարի, 2020

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ Օլգա Բուզովան «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում կներկայացնի Ռուսաստանը։ Սակայն երգչուհին մինչ այժմ պաշտոնական հայտարարություն չի արել։

Օլգա Բուզովայի ներկայացուցիչը՝ Անտոն Բոգոսլավսկին, եւս հրաժարվել է մեկնաբանել արտիստի հնարավոր մասնակցությունը «Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթում։ «Մենք խուսափում ենք այդ թեմայով մեկնաբանությունից։ Շնորհակալություն առաջարկի համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է նա։

Ավելի վաղ կոմպոզիտոր ու պրոդյուսեր Իգոր Կրուտոյը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Ռուսաստանը 2020թ.-ին «Եվրատեսիլ» մրցույթում, ամենայն հավանականությամբ, կներկայացնի Ալեքսանդր Պանայոտովը։ Մի խումբ լրատվամիջոցներ, վկայակոչելով աղբյուրները, եւս հայտնել էին այդ մասին։ Իր հերթին Պանայոտովը Instagram-ում այդ հաղորդումները կեղծ է անվանել եւ կոչ արել սպասել «Առաջին ալիք»-ի պաշտոնական տեղեկատվությանը։

«Եվրատեսիլ 2020»-ը անց կկացվի մայիսի 1216-ը Ռոտերդամի Ahoy դահլիճում։



© NEWS.am STYLE