«Դուխով». Մարգարիտա Սիմոնյանի որդին հայերենով երգել է թավշյա հեղափոխության ոչ պաշտոնական հիմնը

17:16   28 փետրվարի, 2020

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ավագ երեխաները՝ Բագրատն ու Մարյանան, խոսում են հինգ լեզվով՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ չինարեն։ Այդ մասին Սիմոնյանը հաճախ է պատմում իր Instagram-ում՝ հրապարակելով դա ապացուցող հոլովակներ։

Картинки по запросу

Հրապարակված նոր հոլովակում Մարգարիտայի որդին կատարում է թավշա հեղափոխության ոչ պաշտոնական հիմնը՝ Հրագի «Դուխով»-ը։ Տղան գրեթե առանց օտարոտի արտասանության երգում է RT-ի գլխավոր խմբաgրի մորեղբոր նվագակցությամբ, որը երեխաներին հայերեն է սովորեցնում այդ լեզվով շփման միջոցով։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

«Ես էլ ձայն ունեմ, ես էլ եմ ցանկանում երգել»,- հոլովակը մակագրել է Մարգարիտան։ Հետեւորդները հիացել են Բագրատի տաղանդով եւ Սիմոնյանին գովել, որ նրա երեխաները գիտեն նախնիների լեզուն ու պատմությունը։ Ի դեպ, Մարգարիտան բազմաթիվ հարցազրույցներում խոստովանել է, որ հայերեն չի խոսում։



© NEWS.am STYLE