Հասմիկ Խոջյանի նոր լուսանկարը՝ անապատից

22:32   28 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ավազների մեջ։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին ամառային կերպարում է։ Նա կրում է բալագույն, զոլավոր կոմբինեզոն։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու մեծ ականջօղերը։ Երիտասարդ դերասանուհու վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից Հասմիկ դիմելով հետեւորդներին՝ գրել է․

 «Ո՞ր գերբնական ուժը կցանկանայիր ունենալ՝

〽️1.թռչել

〽️2.անտեսանելի լինել

〽️3.մարդկաց մտքերը կարդալ

Հ.Գ. ամբողջովին ավազ էի ահավոր էր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պառկած էր ավազին։ Նա բաց գույնի, հետաքրքիր կտրվածքով զգեստ էր կրում։ Հասմիկն արձակել էր մազերն, իսկ մեկնաբանությունների հատվածում ողջունել էր հետեւորդներին։ Վերջիններս չէին մոռացել հաճոյախոսություններ գրել դերասանուհուն։



© NEWS.am STYLE