«Ձմեռ պապի գլխարկով նստած ոչինչ չի հասկանում»․ Ջիգարխանյանի ընկերները Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից 15 միլիոն են պահանջում

22:19   28 փետրվարի, 2020

Արմեն Ջիգարխանյանը եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսնալուծվել են մի քանի տարի առաջ։ Սակայն նրանց շուրջ ստեղծված աղմուկը չի հանդարտվում։ Դերասանի նախկին կինը պատմել է դատական գործերի եւ սկանդալների մասին, որոնք ձգվում են ամուսնալուծության պահից:

«Արմեն Բորիսովիչի ընկերները շարունակում են ինձ վրա ցեխ շպրտել։ Այդ սուտը թափվում է երրորդ տարին։ Ճիշտն ասած՝ այլևս ուժ չկա։ Հոգնել են սուտը հերքելուց... Այլ բան է, որ Արմեն Բորիսովիչի ընկերներն ուզում են ինձանից ստանալ 15 միլիոն ռուբլի։ Սկզբում նրանք ծրագրում էին վերցնել իմ բնակարանը։ Չստացվեց։ Հիմա ասում են՝ թող գոնե 15 միլիոն տա ։ Այդ ժամանակ մենք կդադարենք նրան դատի տալ։

Картинки по запросу "цымбалюк 15 миллионов"

Ընդ որում, Արմեն Բորիսովիչն իմ դեմ ոչ մի հայց չի ներկայացրել։ Այս պատմության մեջ նա այլեւս չկա։ Նա տանը նստած է Ձմեռ պապի գլխարկով եւ չի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը: Նրա ընկերներն օգտվելով նրանից ստացված լիազորագրից, փորձում են հերթական անգամ ինչ-որ բան հրահրել եւ ինչ-որ բան վերցնել ինձնից։ Եվ այս զառանցանքը շարունակվում է երրորդ տարին...», - kp.ru -ին խոստովանել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

 



© NEWS.am STYLE