«Նրբություն»․ Լիլուն առանց շպարի

17:39   29 փետրվարի, 2020

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով բնական կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում ԱՄՆ-ում բնակվող երգչուհին ավտոմեքենայի մեջ է։ Կրում է սպիտակ բլուզ։ Նա առանց շպարի է, ինչն էլ գնահատել են նրա հետեւորդներն ու բազում մեկնաբանություններ կատարել։  «Նուրբ եւ հաճելի», «Նրբություն», «Բնական գեղեցկություն», «15 տարեկան», «Ինչ նուրբ ես», - գրել են նրանք։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլուն սեւ ստաբատ էր կրում, նույն գույնի վերնաշապիկ։ Նա արձակել էր մազերը, հագուստը համադրել վարդագույն սպորտային կոշիկների հետ։ «Հեչ պատահականի նման չի, բայց պատահական է նկարված։ Խոսքս առաջին նկարի մասին է։ Մի խոսքով՝ երբ նկարում է Արկադի Վարդանյանը, սենց սիրուն նկարներ են ստացվում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE