«Ինչպիսի գեղեցիկ աչքեր»․ Էլջեյն առաջին անգամ ներկայացել է առանց հայտնի ոսպնյակների

14:12   29 փետրվարի, 2020

25-ամյա Ալեքսեյ Ուզենյուկը, որն առավել հայտնի է Էլջեյ կեղծանվամբ, արտաքինի հետ փոփոխություն է արել։  Ռեփերը հրաժարվել է իր կերպարի կարեւոր մասից՝ սպիտակ ոսպնյակների։

Էլջեյը երկրպագուներին ցույց է տվել ստացված արդյունքը։  Լուսանկարում երգիչը ներկայացել է նորաձեւ բաճկոնով։  Արտիստի պարանոցը զարդարել են մեծ կախազարդով արծաթե շղթան եւ մարգարտյա վզնոցը:

Երկրպագուները գնահատել են իրենց կուռքի համարձակ որոշումը, սակայն չեն կարողացել խուսափել կատակներից։ «Ես կարծում էի, որ նա կույր է։  Պարզվել է, որ այդ ամբողջ ընթացքում ձեւեր էր թափում», «Ինչ գեղեցիկ աչքեր ունի։  Հիմա ես հասկանում եմ Նաստյա Իվլեեւային», «Վերջապես աչքերը ցույց տվեց», - մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը։

Էլջեյի կինն աջակցել է սիրելիին։ «Ես հպարտանում եմ քեզնով։ Նման ոճ Ռուսաստանում ոչ ոք չունի», - նշել է Իվլեեւան։

Աղբյուրը՝ 365news



© NEWS.am STYLE