Գարնանային դիետա

19:19   1 մարտի, 2020

Կանանց թվում է , որ գարնան գալուն պես պետք է սկսել բանջարեղեն եւ միրգ ուտել։ Սակայն իրականում այս օրերին միշտ չէ, որ այն մթերքը, որը արեւի շողերի հետ հայտնվում է մեր սեղաններին, կարելի է բնական համարել եւ ուտել։ Սակայն մի շտապեք հիասթափվել։ Առաջարկում ենք ընթերցել, թե ինչ կարելի է  ուտել այս օրերին եւ ինչպես պահել գարնանային դիետա։

Առաջին հերթին պետք է նշել, որ այս դիետային հետեւելու ընթացքում դուք ոչ մի սով կամ քաղց չեք զգալու։ Բանջարեղեն կարելի է շատ ուտել, բայց չափի սահմաններում։ Սննդակարգից պետք է հանել քաղցր մրգերն ու բանանը։ Փորձեք ավելի շատ հանքային ջուր կամ կանաչ թեյ խմել։ Խանութ գնալիս եւ կաթնամթերք գնելի ուշադրություն դարձրեք յուղայնությանը (1-3%)։

Այսպիսով՝

Նախաճաշ

Նախաճաշին հարկավոր  է ուտել քիչ կալորիականություն ունեցող կաթնաշոռ (125գր) եւ մի քանի կրեկեր կամ տոստ։ Հարկավոր է խմել թեյ կամ սուրճով՝ մեկ գդալ մեղրով։

Երկրորդ նախաճաշ (լանչ)

1-2 միրգ (բացառությամբ՝ արգելված մրգերի), կանաչ բանջարեղեն (վարունգ, բուլղարական պղպեղ)։

Ճաշ

Մեկ բաժակ առանց յուղ ապուր (մածնաբրդոշ-окрошка, բանջարեղենային ապուրներ եւ այլն, եփած հավի, տավարի կամ հոթի միս։ Իսկ որպես խավարտ կարող եք ուտել թարմ բանջարեղեն եւ 3 ճաշի գդալ կանաչ ոլոռ։

Ետճաշիկ
Մի քանի կրեկեր կամ տոստ, մեկ թեյի գդալ բուսական յուղ, կես տուփ կաթնաշոռ։

Ընթրիք

Մի քանի միրգ եւ դիետիկ յոգուրտ։

Ցուցում. ուտելուց առաջ անպայման պետք է 200մլ. չգազավորված ջուր խմել։

 

 

Աղբյուրը՝ Woman.ru 



© NEWS.am STYLE