Թեյլոր Սվիֆթը նոր տեսահոլովակում ներկայացել է տղամարդու կերպարում

16:11   29 փետրվարի, 2020

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է «The Man» նոր տեսահոլովակը, որում կերպարանափոխվել է եւ ներկայացել որպես տղամարդ, ծաղրել է տղամարդու վարքը եւ հարց տվել, թե կյանքում նրան ավելի հեշտ կհաղթեին, եթե նա այլ սեռի ներկայացուցիչ լիներ:

Տեսահոլովակում, որի ռեժիսորը Սվիֆթն է, երգչուհին քայլում է տղամարդու կոստյումով, մոդելների հետ մասնակցում է երեկույթներին: Տեսահոլովակի վերջում ծերացած հերոս Թեյլոր Սվիֆթն ամուսնանում է իրենից երեք անգամ փոքր աղջկա հետ։

Առաջին օրվա ընթացքում YouTube-ում հոլովակը հավաքել է ավելի քան 15 միլիոն դիտում։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE