«Տարօրինակ է, որ Հայաստանում չմնացիք»․ Դել Պիերոն Երեւան կատարած այցից հետո հյուրընկալվել է Իվան Ուրգանտին

13:12   29 փետրվարի, 2020

Համաշխարհային ֆուտբոլի աստղ, լեգենդար իտալացի, աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Դել Պյերոն հյուրընկալվել է «Вечерний Ургант» հաղորդմանը եւ կիսվել է Երեւան կատարած կարճատեւ ուղեւորության մասին տպավորություններով:

Պարզվել է, որ կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլիստի ուղեւորությունը լի էր արկածներով։  Դել Պիերոն պատմել է, որ իրեն վիզա էր հարկավոր, քանի որ Միլանում, Վենետիկի մոտակայքում, հեռուստատեսությամբ մի քանի ձայնագրություններ էին նախատեսված, բայց Իտալիայում վիրուսի եւ առաջացած անհանգստությունը պատճառով շատ բան է հետաձգվում, թեեւ ասում են, որ ամեն ինչ չափազանցված է:

«Բայց դա ինձ թույլ տվեց հիանալի զբոսաշրջային ուղեւորություն կատարել, որպեսզի վերջապես այս վիզան ստանամ: Ես գնացի Հայաստան, Երեւան», - ասել է Դել Պիերոն։

Նրա խոսքերով Հայաստանում նրա պարզապես հիանալի են ընդունել, ամեն ինչ շատ սիրալիր է եղել։

«Օ, այո, նրանք կարողանում են։ Տարօրինակ է, որ դուք ընդհանրապես եկել եք մեզ մոտ, կարող էիք մնալ Հայաստանում», - կատակել է Ուրգանտը։

Ի դեպ, երբ հաղորդավարը ֆուտբոլիստին ցույց էր տալիս լուսանկարներն ու զվարճալի հարցեր տալիս, նա պատասխանում էր՝ ասելով «ըհը»։  «Ահա, ինձ թվում է, որ այդ արտահայտությունը դուք բերել եք Երեւանից», - ասել է Ուրգանտը, ինչով շատ ուրախացրել են հանդիսատեսին։



© NEWS.am STYLE