Անզուգական ճաշակ․ Հեյլի Բիբերն առանց կրծկալի տոպով ուրախացրել է փարիզցիներին

17:07   29 փետրվարի, 2020

23-ամյա մոդելը մասնակցում է Փարիզի Նորաձեւության շաբաթվա ցուցադրություններին։  Հեյլի Բիբերին նկատել են total white անսամբլով՝ զբոսանքի ժամանակ։

Ոճի զգացումը Ջասթին Բիբերի կնոջը երբեք հուսախաբ չի արել: Հեյլին կրկին անգամ ցուցադրել է իր անթերի ոճը: Թոփ մոդելին նկատել են Փարիզի Crillion հյուրանոցից դուրս գալու ժամանակ։  Միսիս Բիբերը հիանալի տեսք ուներ, կրում էր տոպ, որի տակիս ներքնազգեստ չի եղել։

Երիտասարդ մոդելը կերպարը համադրել է բարձր գոտկատեղով, նրբագեղ տրիկոտաժից կիսաշրջազգեստով։ Զով առավոտից աստղային աղջիկը պաշտպանվել է հարմարավետ կանացի բրդե հյուսված, օվերսայզ ժակետով:

Հեյլին ներկայացել է իր սիրած սանրվածքով՝ հավաքված, սահուն սանրված մազերով: Նա աչքերը թաքցրել է արեւային ակնոցով, իսկ աքսեսուարներից նախընտրել է ոսկե ականջօղեր։  Ալեք Բոլդուինի զարմուհու նորաձեւ տեսքը հաջողությամբ լրացրել են թեթեւ թավշյա կոշիկները: Բիբերի ճերմակ լուքն ավարտին է հասցրել Hayley 's-ի Bottega Veneta-ի բարակ ժապավենով փոքրիկ պայուսակը, որի արժեքը կազմում է 1050 եվրո:

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE